Պուտինյան «ցնդաբանության» ավարտը (տեսանյութ)
Եվրամայդանի հաղթանակով ուկրաինացիները դուռ բացեցին իրենց համար դեպի Եվրոպական միասնական ընտանիք` մնացյալ հետխորհրդային երկրների համար դառնալով հույսի փարոս և օրինակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Ուկրաինական Մայդանում այն անվադողերը, որ վառվում էին, այդ կրակի մեջ վառվում էին Պուտինի բոլոր կայսերապաշտական ցնդաբանությունները, որ կոչվում են Մաքսային միություն»,- ասաց քաղաքագետը: Ըստ պրն Մեհրաբյանի՝ վերջին երեք-չորս օրվա ընթացքում պուտինյան քաղաքականությունը և քարոզչությունը պարզապես կատաստրոֆայի ենթարկվեց Կիևի մայդանում. «Մենք տեսանք այդ գեբելսյան քարոզչությունը, որ լցվում է մեր բոլորիս տները։ Պարզապես հիմարություն է, որը վաղ թե ուշ հանգեցնում է ժողովրդի ապստամբությանը, և սա պետք է ականջին օղ անի ցանկացած հետխորհրդային երկրի իշխանություն»: