Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Գեղամյանը Լ. Զուրաբյանի քայլը համարել է ճղճիմ (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում մահաբեր զենքի կիրառման արդյունքում զոհվածների հիշատակը՝ դրանով նաեւ ցույց տալով, որ սա մեզ համար անընդունելի ու դատապարտելի չարիք է»: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, որ հարգեն բոլոր զոհերի, այդ թվում՝ զոհված ոստիկանների հիշատակը. «Ես խնդրում եմ խորհրդարանին՝ գնալ ընդառաջ ու հարգել»: Հարգանքի տուրքից հետո ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ ողջունում է ԱԺ նախագահի լայնախոհությունը՝ հարգել զոհերի հիշատակը. «Սակայն սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու քայլ կատարելը անհարիր է ԱԺ-ին, իսկ ինչու այդ նույն մարդիկ չհիշեցին Սիրիայի դեպքերը, իսկ հիմա սիրուն դեմքերով եկել ու վատ բաներ են անում»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը Լեւոն Զուրաբյանի քայլը համարեց սեփական ճղճիմ, շահադիտական նպատակների համար կատարած քայլ: Ի դեպ, այս նստաշրջանի ժամանակ ԱԺ-ն կքննարկի ՀԱԿ ներկայացրած «Մարտի մեկի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը եւ ՀՅԴ նախաձեռնությունը՝ «Նաիրիտ գործարանի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: