Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է հրահանգել պահումներ անել (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshots00006

Մաշտոցի պուրակում հավաքվել են «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև Մետրոպոլիտենի և Երկաթուղու մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ: Նրանք աշխատակիցների հետ քննարկում են պայքարի միջոցներ, այդ թվում` նամակ են նախապատրաստում Սերժ Սարգսյանին: Նամակը կլինի երկաթուղայինների անունից: Իրենց հերթին՝ աշխատակիցները հայտարարեցին, որ իրենց սպառնում են աշխատանքից հեռացնել՝ պարտադիր կուտակային դեմ պահումներից բողոքելու պատճառով: Այստեղ են գտնվում նաև Մետրոպոլիտենի շուրջ 5 աշխատակիցներ, որոնց հեռացրել են աշխատանքից: Նրանք չցանկացան տեսախցիկի առջև խոսել, պատճառաբանելով, որ դատարան են դիմել և իրենց դիրքորոշումը կհայտնեն դատարանի որոշումից հետո: Ակցիայի ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը հայտարարեց, որ իրենք բազմաթիվ նամակներ են ստանում տարբեր ընկերությունների աշխատակիցներից, նա ընթերցեց դրանցից մեկը, որտեղ անանուն աշխատակիցը գրել էր, թե իր գործատուին զանգահարել են գիշերը և հրահանգել պահումներ իրականացնել. «Գործատուն փորձել է հակաճառել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը թույլ է տալիս պահումներ չիրականացնել, որին հնչել է հետևյալ պատասխանը. «Էս երկրում Սահմանադրական դատարանը չի որոշում, այլ Սերժ Սարգսյանը, նա հրահանգել է գումարները փոխանցել»: