Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պասկեւիչյանի ֆիլմը՝ Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն
01a80691f78866129d20827cc7ef6844

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում փետրվարի 25-ին տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի.նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը: Ֆիլմի առանցքում Խորհրդային Միությունում գոյություն ունեցող «սամիզդատ» (հայերեն՝ ինքնահրատ) երևույթն է՝ ընդհատակում տպագրվող ու թաքուն (նեղ շրջանակներում) տարածվող գրական ևտեղեկատվական այն շերտը, որը պաշտոնապես որակվում էր որպես «վտանգավոր» և«հակասովետական»: Սամիզդատը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, իր հիմնական սկզբունքներով և տարածման ձևով շատ նման էհամացանցի կառուցվածքին. երկու տիրույթներում էլ մարդն ինքն է ընտրում` ինչ կարդալ: Ֆիլմն ամփոփում է սամիզդատի ստեղծման և դրա զանազան դրսևորումների պատմությունը,սամիզդատներ հրատարակողների գործունեությունը Սովետական Միությունում: Ֆիլմում ներկայացվածէ նաև հայ այլախոհների և ինքնահրատների հեղինակների գործունեությունը: