Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հստակեցվել է խնամքի տրամադրման կարգը

Հասարակություն
36e05e2c94d2dbcdef5883c2675ee08c

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ այսուհետ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (տուն-ինտերնատ) ուղեգրումն իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները («Փարոս»): Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրու և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ), կարող են դիմել իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն, որտեղ նրանց կարիքները կգնահատվեն և տուն-ինտերնատում բնակվելու չափորոշիչներին համապատասխանելու դեպքում նրանք կուղեգրվեն խնամքի հաստատություն: 2014թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել և հստակեցվել է քաղաքացիների՝ տուն-ինտերնատ ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու և դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը: ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ