A
A
Քննարկվել են ԼՂՀ հարավային թեւի սոցիալ-տնտեսական հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թեւի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է այստեղ առկա խնդիրների համապարփակ լուծման նշանակությունը Արցախի կյանքում, ինչով էլ պայմանավորված է համապատասխան մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների համակարգված եւ պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ