A
A
Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Ա1+»-ին անձամբ հայտնեց Կամո Հովհաննիսյանը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից՝ թոշակային տարիքից ելնելով։ Նշանակվել եմ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական։ Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը»,-նշեց Կամո Հովհաննիսյանը։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Մշակույթի նախարարի խորհրդական լինելու համար թոշակառու լինելը չի խանգարում։