Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւի կենտրոնում 7 մարդ է զոհվել (տեսանյութ)

Քաղաքականություն
1632273_20140218135138.gif

Կիևում նոր թափով սկսվել են ցուցարարների և ուժային կառույցների միջև բախումները: Կարելի է ասել՝ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։ Այս պահին կա մոտավորապես 2000 ցուցարար: Քաղաքացիները վառում են անվադողեր, նետում են քարեր՝ ի պատասխան ոստիկանության կողմից կիրառվող արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների։ Նրանք անընդմեջ գոռում են՝ «Ֆաշիստներ»։ Բախումները, պայթյուները և կրակոցները շարունակվում են։ Ընդդիմադիրները նաև հասցրել են գրավել Կիևի Լիպսկի փողոցի վրա գտնվող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը։ Ըստ BBC-ի, Կիեւի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանների հետ բախման արդյունքում 7 մարդ է զոհվել։ Ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Լյես Արաբեցն իր թվիթերյան էջում գրել է, որ Սպայի տանը իրենցից երեք դիակ կա, յոթ հոգի էլ մահամերձ է. «Շտապ օգնության մեքենաներին չեն թողանում մոտենալ»։ Իսկ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը պահանջել է անհապաղ ազատել Սպայի տունը, որտեղ վիրավորներին օգնություն են ցույց տալիս։