Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը` Մոսկվայի գործակալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

Ազգային ինքնորոշում միավորման անդամները այսօր Ազատության հրապարակում էին: Հանրահավաքի ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պնդեց, որ ՀՀ անկախությունը վտանգում է Մաքսային միությունը, մեր ապագան` Եվրամիության կազմում է: Պարույր Հայրիկյանն իշխանություններից պահանջում է սթափվել եւ այս օրը՝ փետրվարի 18-ը, պաշտոնապես ամրագրել որպես Ազատության օր: «Այո, հայ ժողովուրդը արժանի է ունենալու իր ազատության օրը, ազատության տոնը, և այս օրը ամենաճիշտ օրն է,- ասաց պարոն Հայրիկյանը և ավելացրեց,- դեմ որևէ մեկը կարող է գալ, այստեղից իր տեսակետը արտահայտել Մաքսային միության վերաբերյալ»: Այսօր Ազատության հրապարակում էին նաեւ նրանք, ովքեր կարծում են, որ Մաքսային Միությանը անդամակցելու խոստում տալով՝ իշխանությունները մեկնարկել են ՀՀ քաղաքացու անկախության եւ ազատության վաճառքի գործարքը: