Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
mip

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ այս պահին հավաքվել է Ատոմակայանի շուրջ 70 աշխատակից։ Նրանց շարքերը գնալով ստվարանում են։ Երիտասարդ աշխատակիցներին աջակցում են նրանց ավագ գործընկերները։ Բոլորը դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ատոմակայանի աշխատակիցներից մեկը փաստեց, որ իր աշխատավարձից 27 հազար դրամ կուտակայինի համար արդեն գանձվել է։ Հավաքվածները ՄԻՊ-ից պահանջում են օգնել՝ հասնել այն բանին, որ օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը։ Ատոմակայանի աշխատակիցները նամակ-պահանջ հանձնեցին ՄԻՊ-ին՝ 700 ստորագրությամբ։ ՄԻՊ խորհրդական Տաթեւիկ Խաչատրյանն ընդունեց նրանցից մի քանիսին եւ խոստացավ, որ նամակին կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետներում։ Այս պահին աշխատակիցները վանկարկում են՝ «Դեմ եմ»։ Ավելին՝ քիչ ուշ։