Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչիի մեդալակիրները կսպասեն մինչեւ 2024 թ

Սպորտ
sport-olimpiada1

Միջազգային օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի ղեկավար Արնե Յունգկվիստը հայտարարել է, որ 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը առաջին մրցաշարն է, որի ժամանակ կգործի դոպինգի միջազգային գործակալության նոր օրենքը, ըստ որի մարզիկների դոպինգ ստուգումները 10 տարի պահվելու են: «Չի բացառվում, որ որոշ մարզիկներ այնպիսի խթանիչներ են օգտագործում, որ հնարավոր չէ ներկայումս հայտնաբերել: Սակայն դոպինգի բացահայտման տեխնոլոգիան գնալով զարգանում է եւ դրանք հայտնաբերելու հնարավորությունները մեծանում են: Դրանով մենք խաղերի մասնակիցներին հասկացնել ենք տալիս, որ եթե նրանք դոպինգ են օգտագործել, ապա այն վաղ թե ուշ հայտնաբերվելու է»: Դա նշանակում է, որ Սոչիի օլիմպիական խաղերի մեդալակիրները մինչեւ 2024 թվականը կարող է զրկվեն իրենց մրցանակներից, եթե նրանց դոպինգ ստուգումը այդ ընթացքում դրական արդյունք տա: