Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի աշխուժացման հետ նկատվում են թոքաբորբի դեպքեր

Կարևոր լուրեր Հասարակություն
1f22d264b728ae7eb6fc8dfa8cbec36b

Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի աշխուժացում է նկատվում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրված գրիպանման և սուր շնչառական հիվանդությունները նախորդ շաբաթվա և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են: Թորոսյանը նշեց, որ այսօր հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Նա ընդգծեց, որ այս վիրուսը կենդանական ծագում չունի` մարդկային գրիպ է: Նա միաժամանակ շեշտում է, որ աշխուժացումը մտահոգության և խուճապի առիթ չի տալիս: «Վիրուսներից խուսափելու համար պետք է ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժիշկի, պահպանել անձնական հիգիենայի կանոնները», - ասաց նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետը: Թորոսյանը հավելեց, որ նկատվել են նաև թոքաբորբի դեպքեր. «Թոքաբորբի հոսպիտալացման դեպքեր են գրանցվել, սակայն դրանք միջին ծանրության են, բարեբախտաբար, բարդ դեպքեր չկան», - ասաց բժիշկ, համաճարակաբան Լիանա Թորոսյանը: Առողջապահության նախարարությունն զգուշացնում է՝ - խուսափե´ք հիվանդների հետ շփումից - եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը - եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ - հագնվե´ք եղանակին համապատասխան - պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները