Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

Հասարակություն
fc2da9d94e47f1f8feb1587d52b7d4e2

Փետրվարի 14-ին, ժամը 00.47-ին տեղեկություն է ստացվել, որ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել պատկանող «ԳԱԶել» մակնիշի 2987Լ պետհամարանիշով ավտոմեքենան: Փետրվարի 14-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34OP872 պետհամարանիշի ավտոմեքենան: ԱԻՆ