A
A
«ՄՄ-ի պատճառով մեքենաների մաքսատուրքերը կավելանան» (տեսանյութ)
Ավտոներկրողները մտահոգված են Մաքսային միությանն անդամակցելու գործընթացով: Այսօր միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ավտոներկրողների թիվը անցնում է 7000-ից: Նա նաև համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանն անդամակցելով` մեքենաների մաքսատուրքը կեռապատկվի, ուստի ավտոներկրողները կսնանկանան, որովհետև գնորդ չի լինի. «Այսօր եթե մենք մաքսազերծում ենք 1200 դոլարով, կարող ա մյուս տարի մաքսազերծենք, 1800 բազմապատկեք 4-ի, 6000-9000 եվրոյով: 10-15 տարեկան մեքենաները, որ այսօր վաճառվում են 5000 դոլարով, կվաճառվի 15 հազար դոլարով»,- նշեց պարոն Հովհաննիսյանը: