Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետն ինքը պետք է պատասխան տա իր արածների համար»

Հասարակություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

Այս պահին Կառավարության շենքի մոտ են հավաքվել «Նաիրիտի» աշխատակիցները։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, նրանք պատասխան են պահանջում, թե երբ է վերագործարկվելու գործարանը եւ երբ է վճարվելու իրենց 15 ամիսների աշխատավարձը։ Աշխատակիցները նշում են, որ համբերությունն արդեն հատել է, եւ այլեւս սպասելու հիմքեր չկան։ Այստեղ են նաեւ գործարանի այն աշխատակիցները, որոնք գտնվում են հարկադիր պարապուրդում եւ ստանում են աշխատավարձի 2/3-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով շատանում է։ Աշխատակիցներին կառավարությունից տեղեկացրին, որ նրանց պատրաստ է լսել Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, սակայն աշխատակիցները նշում են, որ իրենց հարցն անձամբ պետք է լուծի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցները 2 մասի բաժանվեցին. մի մասը գնաց դեպի Էներգետիկայի նախարարություն, իսկ մեծ մասը շարունակում է պահանջել հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ. «Վարչապետն ինքը պետք է պատասխան տա իր արածների համար»։ Ի դեպ, «Նաիրիտի» տնօրինությունը փակել է մուտքի դռները, եւ աշխատակիցներից շատերը չեն կարողացել միանալ բողոքի ակցիային։ Այլ մանրամասներ՝ քիչ ուշ