Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը գրավ է դրել տունը՝ օլիմպիադային որդու մասնակցության համար

Սպորտ
olimp

Ֆիլիպինցի գեղասահորդ 17- ամյա Մայքլ Քրիստիան Մարտինեսի մայրը դիմել է ծայրահեղ միջոցի, որպեսզի որդին մասնակցի Սոչիի օլիմպիադային։ Հայտնում է msn.ru-ն։ Նախ նա օգնության խնդրանքով դիմել է Ֆիլիպինի նախագահ Բենիգնո Ակինո 3-րդ-ին։ Սակայն իշխանությունները հրաժարվել են աջակցել գեղասահորդին։ Արդյունքում Մարիա Թերեզա Մարտինեսը գրավ է դրել սեփական տունը և ստացել պահանջվող գումարը։ «Ես որոշեցի գրավ դնել տունս։ Ես հասկանում եմ, դա խենթ ներդրում է։ Չգիտեմ, նախագահի աշխատակազմից գոնե մեկը գիտակցո՞ւմ է, որ Ֆիլիպինները ներկայացուցիչ ունեն Օլիմպիադայում։ Ես ասացի որդուս, որ շարունակի պատրաստվել խաղերին, իսկ ես աղոթեցի»,- պատմել է մայրը։ Մոր արարքը Մայքլին զինել է համառությամբ։ Նրա հետ որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Վիկտոր Կուդրյավցեւը. «Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն, որ Մարտինեսը սարսափելի պայմաններում է սահել սովորել։ Ես մայիսին եղել եմ Ֆիլիպիններում և տեսել եմ առևտրի կենտրոնում գտնվող սահադաշտը, որտեղ պարապում էր նա։ Վատ սառույց, փոսեր։ Ի դեպ, եռակի ակսելը Մայքլը սովորել է հեռուստացույցով այլ գեղասահորդներին նայելով»,- պատմել Կուդրյավցեւը։