Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելիք գյուղի բնակիչների առողջությունը վտանգված է

Հասարակություն
926dfc0565e65c96e6c7c4fe49275168

Արագածոտնի մարզի Մելիք գյուղ համայնքի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործումը վնասում է բնակչության առողջությունը: Համոզված է բնապահպան Սիլվա Ադամյանը: Նա տեղեկացրեց, որ հանքը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել: «Մելիք գյուղում բնապահպանական խնդիրները շատ լուրջ են դրված, առողջական լուրջ խնդիրներ կան, գյուղացիները բողոքում են, որ իրենց հողը, ջուրը աղտոտված է»,- նշեց տիկին Ադամյանը: Իսկ «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանը պահանջում է ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծը: