Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է հայ ակտիվիստներին գրավում Մայդանում

Քաղաքականություն
f00068015e53aff82e34c3617ea862c0

Հայ ակտիվիստները գնում են Մայդան՝ մասնակցելու ցույցերին: «Մայդանի ոգին անկախության և ազատության ոգին է, միգուցե մեր ակտիվիստներին ոչ այնքան փորձ է անհրաժեշտ, որքան ոգին»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքերով՝ հայերը շատ բան կարող են սովորեցնել ուկրաինացիներին` ինչպես կարելի է խաբվել, ճնշվել, պրոբլեմներ ունենալ և բանակցությունների գնալով խնդիրների առաջ կանգնել: Խոսելով Մայդանի մասին՝ Ա. Սեդրակյանը նաեւ նշեց. «Մայդանում բավականին դեկլարատիվ լոզունգներ են հնչում, չնայած այդ լոզունգներով դժվար է ոգևորել լուրջ քաղաքական գործիչներին»: