Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարենային օգնություն՝ հայաստանաբնակ սիրիահայությանը

Քաղաքականություն
1907772c811576a874390e6707ea76df

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը։ «Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցիացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում: Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00: