Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետի երկու թեկնածուներն էլ կանայք են

Քաղաքականություն
1e0eba0fa010ef841d04884c137267d8

Մարտի 9-ին Սիսիանի շրջանի 2 գյուղական համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Սիսիանից 17 կմ հեռավորությամբ գտնվող Տորունիք գյուղում կանցկացվեն եւ համայնքի ավագանու, եւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու: Գյուղապետի պաշտոնի համար պայքարողները կանայք են՝ գործող գյուղապետ ՀՀԿ-ական Անահիտ Հակոբյանը եւ անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը: Տորունիքն ունի 38 տնտեսություն: Ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը 138 է: Տարածաշրջանի մյուս՝ Նժդեհ համայնքում, որը Սիսիանից 24 կմ հեռու է, ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Գեղամ Օհանյանը եւ անկուսակցական Արմեն Դովլաթյանը: Արմեն Հովակիմյան, Սիսիան