A
A
Ճանապարհները բաց են
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10–ին` ժամը 9:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: