Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները՝ դատարանում

Քաղաքականություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Այսօր, ժամը 10:00-ին, Կենտրոն - Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Կարո Եղնուկյանի դատավարությունը՝ ընդդեմ ոստիկանության և դատախազության: Կարո Եղնուկյանը բողոքարկում է ոստիկանության և դատախազության կողմից քրեական գործ չհարուցելը՝ կապված ատելություն սերմանող պաստառի, ինչպես նաև իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը չապահովելու հետ: Ժամը 16:00-ին Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների դատարանում տեղի կունենա մեկ այլ դատավարություն, որի ընթացքում Կարո Եղնուկյանը բողոքարկելու է քրեական գործի կարճման որոշումը՝ կապված իր ավտոմեքենայի վնասվելու հետ: Այս մասին հաղորդում է Նախախորհրդարանը։ Այսօր, ժամը 16:10 Հայաստանի վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23, դատավոր Ռ. Խանդանյան) կայանալու է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ՝ Արգիշտի Կիվիրյանի, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Խոսքը սեպտեմբերի 4-ին ընդդեմ Մաքսային միության դեմ Բաղրամյան 26-ի դիմաց կայացած ցույցին: Այս նիստում կհրապարակվի դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության որոշումը, դատական նիստերի ժամանակ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը նրա կողմից մշտապես խոչընդոտներ ստեղծելու կապակցությամբ։ Մասնավորապես դատավոր Ռ. Խանդանյանը թույլ չի տալիս նիստի տեսաձայնագրումը և տեսանկարահանումը: Համատեղ պայքարենք ոստիկանության և դատարանի ապօրինությունների դեմ՝ սա մեր երկիրն է, այլ ոչ թե բռնապետություն. ասված է քաղակտիվիստ Անի Կաղինյանի տարածած տեղեկատվության մեջ։