Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարը պաշտպանում է իր տեղակալին (տեսանյութ)

Հասարակություն
hasmik

«Ո՞վ է ձեզ ասել, որ ինքը մեղադրվել է, ցույց տվեք ինձ մի փաստաթուղթ, որտե՞ղ է։ Ցույց տվեք ինձ այդ գործը։ Չի ապացուցվել որեւէ բան, եղել է քրեական գործ, որեւէ բան չի ապացուցվել։ Դա ի՞նչ է նշանակում»,-«Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Խոսքը Մշակույթի նորանշանակ փոխնախարար, մշակույթի նախարարի նախկին խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանի մասին է, որի անունը շոշափվում էր հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով,  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Խոսքը 19.010.000 դրամի մասին է։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ գումարները վերականգնվելուց հետո գործը կարճվել է։ Ճի՞շտ է արդյոք, որ գումարները վերադարձվել են եւ գործը կարճվել է. «Դա իր մասով չէր, իր մեղադրանքի մասով չէր»,-պատասխանեց Հասմիկ Պողոսյանը։