Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյան. «Ռոբերտ Նազարյանը պատասխանատու է» (տեսանյութ)

Հարցազրույց
132231c276ecfe8e4167027bc5ed7b61

Հայաստանը ԱՊՀ միակ պետությունն է, որտեղ գազի սակագինը այսքան բարձր է, ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Նրա համար զարմանալի չէ, որ ԱԺ-ն այսօր մերժեց պետական պարտքի եւ գազի սակագնի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման պահանջը, «քանի որ դա մեր իշխող ուժերի վարքագիծն է։ Նրանք չեն կարող բացեիբաց քննարկել գազի սակագնի հետ կապված որեւէ հարց, քանի որ նրանք քողարկելու խնդիր ունեն»։ Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ 15 000 քաղաքացիներ դիմել էին վարչական դատարան ու կրկին ստացել մերժում, ըստ քաղաքագետի՝ նույն պատճառով։ Անդրադառնալով ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը, թե նա գազի գնի հետ կապված որոշ հարցերի իրավասու չէ պատասխանել, Անդրիաս Ղուկասյանը ասաց. «Ռոբերտ Նազարյանը պատասխանատու է այդ ոլորտում կատարվող բոլոր իրադարձությունների համար։ Հնարավոր չէ որ նա տեղեկություն չունենա։ Հակառակը այդ կառույցը միշտ ուզեցել է ապացուցել, որ միակ ատյանն է, որ տեղյակ է ամեն ինչից, դրա համար իրանք պետք է սակագին որոշեն»։