A
A
Առողջ ապրելակերպ՝ ընդդեմ քաղցկեղի. խորհուրդներ (տեսանյութ)
2020 թվականին աշխարհում քաղցկեղով հիվանդները կավելանան 20 միլիոնով, որոնցից 10 միլիոնը կմահանան։ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանն ասում է, որ իրավիճակը բարվոք չէ նաև Հայաստանում։ Մասնագետը կոչ է անում առողջ ապրելակերպ քարոզել. «Առողջ ապրելակերպը բավականին տարողունակ հասկացողություն է: Դա պայքարն է ծխելու, ալկոհոլի, նստակյաց կյանքի դեմ: Ուշադրություն է պետք դարձնել սննդի ռեժիմին. պետք է խուսափել ապխտած կերակուրներից, կենդանական ճարպերից և այլն»: