Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ունի (տեսանյութ)

Քաղաքականություն
bf0874dbd926ecefe12b247d9724a2a6

Փետրվարի 18-ին ի՞նչ ֆորմատով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքը կուղղի քաղաքացիներին՝ դեռ պարզ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ապատեղեկատվություն է, թե փետրվարի 18-ին հանրահավաք է տեղի ունենալու: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալուն` պարոն Մարտիրոսյանը նշեց, որ որեւէ խնդիր չի տեսնում. «Ակտիվ հասարակական գործունեություն եմ նրան մաղթում: Դանիել Իոաննիսյանի նման մեր կուսակցությունում շատ կան ակտիվ երիտասարդներ, մի մասը դուրս է գալիս, եւ նորերն են գալիս, որոնք ունեն կեցվածք, դիրքորոշում»: Միաժամանակ վերջինս ողջունեց պատգամավոր Թեւան Պողոսյանի քայլը, որ հրաժարվեց մանդատից հրաժարվելու մտքից: Խոսելով ներքաղաքական զարգացումներից` կուսակցության փոխնախագահը նշեց, որ ազգաբնակչության 90 տոկոսը զգում է՝ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը՝ կրկնեց, որ անդամակցությունը չի բխում քաղաքացիների շահերից, եւ Հայաստանը կորցնելու է իր անկախությունը: