Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կքննվի Սերժ Սարգսյանին «Կրակոտ դդում» նվիրելու գործը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0dfb30d2ebe8c3ca7e76e4bab6bc8a79

Այսօր, ժամը 12:30-ին, Հայաստանի Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23, դատավոր Ռ. Սարգսյան) կայանալու է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Խոսքը Սերժ Սարգսյանին «Կրակոտ դդում» նվիրելու ռիտուալի մասին է: «Նախօրեին ոստիկանությունը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հրաժարվելով նշված գործով իմ դեմ իր իսկ կողմից ներկայացված հայցից: Սակայն ցանկացած պարագայում նիստը կայանալու է, և այդ դիմումը քննվելու է նիստի ժամանակ: Այնպես որ, շարունակենք պայքարը միասին»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը տարածած տեղեկատվության մեջ։