Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքը կթանկանա

Կարևոր լուրեր Տնտեսություն
katnamterq

Հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումներ չեն եղել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը։ Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե կաթնամթերքի գինը բարձրանալու է՝ առաջացրել է անասնատերերի զայրույթը: «Չանախ» ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կաթնամթերքի ամբողջ շուկան է թանկանալու, և «Չանախ» ընկերությունը թանկացումներ կատարելու խնդիր չի դրել իր առջև։ Պարոն Բունիաթյանը շուկայի հնարավոր թանկացումներն ավելի վաղ կապել է գազի, էլեկտրաէներգիայի և կաթնամթերքի հումքի թանկացման հետ։