Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բախման կետո՞ւմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
a0c6d72c477d882b760d8b94c09e9ead

Հայաստանում Ամերիկայի դեսպանը ոգեւորված է «Որոտան կասկադը» ամերիկյան ընկերությանը 180 միլիոն դոլարով սեփականաշնորհելու փաստով. «Այս ներդրումը երբեւեէ ԱՄՆ-ի կողմից արված ամենամեծ ներդրումը կլինի ՀՀ-ում»։ Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը բացարձակապես ոգեւորված չէ ամերիկյան ներդրումով՝ կասկադը 180 միլիոն դոլարից էլ թանկ է, արժե մոտ 1 միլիարդ դոլար, իսկ գնորդն էլ հեղինակություն չէ էներգետիկ ոլորտում «Դա ընդհանրապես 1000-երորդ ընկերություն է էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգներում, 100-ի մեջ էլ չի մտնում»,-ասաց նա՛։ Ընդհանրապես, պարոն Բագրատյանը զարմացած է՝ ի՞նչ պարտադիր էր «Որոտան կասկադ»-ի նման հզոր ձեռնարկությունը տալ օտարներին. «Ես վախենամ, որ էս սաղ պատմությունը ավարտվի, մի 2-3 տարի հետո սա կվաճառեն ռուսներին կամ թուրքերին ու կգնան»։ Տնտեսագետը գլխի է ընկնում, թե ինչ է արել մեր կառավարությունը՝ պարզապես որոշել է այս մեկը ռուսներին չտալ՝ հանուն դիվերսիֆիկացիայի Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանն էներգոտիկ առումով հայտնվեց Ամերիկայի եւ Ռուսաստանի բախման կետում   Մանրամասները տեսանյութում.