Հրաձգություն գրավված նախարարության շենքում
Ուկրաինայի Ագրարային քաղաքականության եւ պարենի նախարարության շենքում հրաձգություն է տեղի ունեցել: Շենքից փորձում են վտարել «Спильной Справы» շարժման ակտիվիստներին, որոնք շենքը գրավել են հունվարի 24-ին. հաղորդում է 20khvylyn.com-ը: Թե ով է հակառակ կողմից մասնակցել փոխհրաձգությանը՝ չի հաղորդում: Նախարարության ներսում փոխհրաձգություն է տեղի ունեցել, նռնակներ են պայթել: Մարդկանց խումբը, որ փորձել է մտնել շենք, հայտարարել է, որ ունի շենքի ազատման համար պատգամավորների հրամանը: Թե ով է տվել այդ հրամանը, հնարավոր չի եղել ճշտել, քանի որ հարձակվողները շենքի 5-րդ հարկից սկսել են ջրել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախարարության շենքի վրա հարձակմանը մասնակցել են, այսպես կոչված, «Сотни Святослава» զինյալները: Նրանք հայտարարել են, որ ունեն պայմանավորվածություն, ըստ որի՝ շենքի ազատագրման դիմաց պետք է ազատ կարձակվեն ձերբակալված ցուցարարները: