Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թարիվերդիևին նվիրված երեկո Երեւանում. Տոմսերը սպառված են (տեսանյութ)

Մշակույթ
թարիվերդիև

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին: Համերգի շրջանակներում կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և հայտնի ու սիրված կինոնկարների համար կոմպոզիտորի գրած մեղեդիները՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք», «Ցտեսություն, տղաներ», «Սիրել» և այլն։ Պարզվում է՝ արդեն 4-5 օր է, ինչ տոմսերն սպառված են: «Սա խոսում է նախագծի հաջողության մասին: Մենք հաճախ ենք նման նախագծերով հանդես եկել, բայց սա, երևի, մի փոքր տարբերվում է իր ձևաչափով, ինչու չէ, նաև նրանով, որ հայտնի դեմքեր են ընդգրկված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, որը նույնպես այսօր հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ասել է, որ իր մայրը նախանձում է իրեն, որ նա այսօր Երևանում է. « Նա սիրում և կարոտում է Երևանն այնպես, ինչպես իր ծննդավայր Թբիլիսին»: Միքայել Թարիվերդիևը գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։