Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատերականի ռեկտոր հնարավոր է դառնա Ա. Էլբակյանը

Հասարակություն
6ba9435a307e58b6e425a6f27eec5a2c

Դերասան Արմեն Էլբակյանին նույնպես հասել են լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ապագա ռեկտոր նշանակվելու է հենց ինքը։ Պարոն Էլբակյանը «Ա1+»-ի հետ զրույցում չշտապեց հերքել. «Լուրերն այնքանով են ճիշտ, որ իրոք նման լուրեր պտտվում են։ Վերջերս ես զանգեր եմ ստացել ինստիտուտից, տարբեր դասախոսներից, ովքեր մեծ ցանկություն են հայտնել ինձ տեսնելու այդ դերում։ Ամեն դեպքում ինձ հետ նման խոսակցություններ չեն եղել»,-նշեց նա։ Արմեն Էլբակյանը անկեղծանում է՝ ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»,-նկատեց նա։ Դերասանը դժվարացավ իր կողմից ցանկալի թեկնածուի անուն տալ։ Ըստ նրա՝ ԵԿԹՊԻ-ի ռեկտորի պաշտոնը դժվար պաշտոն չէ, բայց մեծ աշխատանք կա անելու. «Ես ծանոթ եմ ամեն ինչին, տարիներ շարունակ աշխատել եմ թատերական ինստիտուտում և ունեմ պատկերացումներ ինչպես կարող է լինել, բայց թեկնածուի անուն չեմ ուզում տալ։ Որևէ ստեղծագործող մարդու համար դժվար կլինի այնտեղ աշխատել, եթե չունի պատկերացումներ, չգիտի՝ ինչպիսի խնդիրներ պետք է դնի ու լուծի»,-եզրափակեց նա։