Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթեւան ազատամարտիկը ակցիա էր անում

Հասարակություն
azatamartik

Ազատամարտիկ Երեմ Ղուկասյանը անօթևան է դարձել։ Նա այսօր էր, ինչպես ամեն  հինգշաբթի գալիս է կառավարության շենքի մոտ իր բողոքը հայտնելու: Ի դեպ, նա այսօր միակ քաղաքացին էր,որ ակցիա էր անում կառավարության շենքի մոտ։ «Ա1+»-ի հետ զրույցում ազատամարտիկը ասաց. «Բնակարանը ձեռքիցս խլել են, 1996թ.-ից մինչև այսօր երեք նախագահի օրոք դիմել եմ, ոչինչ չեն արել, քանի որ իրանք բոլորը թալանչիներ են: Պատերազմի մասնակից եմ, երկու անգամ վիրավորված»: Պարոն Ղուկասյանը նշում է, որ սոցիալական ապահովության նախարարությունից խոստացել էին բնակարան տրամադրել. «Ասել են` քեզ  Մարալիկում կտեղավորենք, հանրակացարան է, եթե չեմ սխալվում: Խաբել են ինձ, երեք տարի է՝ չեն տրամադրում, պատճառաբանում են, թե իբր զանգել են ու ինձ չեն գտել: Ես պահանջել եմ, որ սովետական իմ փողերը վերադարձնեն, ու թողնեմ  գնամ: Ինձ թալանել է պետությունը»: Ազատամարտիկը նշում է, որ վերջին երկու տարին ապրել է իր տան նկուղում: Մանրամասները` տեսանյութում։