Գազի հարցը՝ ՍԴ դատարկ դահլիճում. aravot.am
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց այս տարվա դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս համաձայնագրից բացի, բանավոր ընթացակարգով լսվեց նաեւ երկու կառավարությունների միջեւ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Ի դեպ, ՍԴ է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահը: Բացի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից, դատական նիստը դատարկ դահլիճում է ընթացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝