Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում բազմաթիվ ռեսուրսներ են մսխվում»

Տնտեսություն
1d6c7def8e7b5e34fb5f7659b0f9834b

Տնտեսագետը նկատում է, որ ներկա պահին նման օրենքի ընդունումը ժամանակավրեպ քայլ է. «Սա առաջադեմ մոդել է, որ աշխարհում տվել է իր արդյունքները, բայց մեր երկրում սա դեռ չի կարող ընկալելի լինել։ Խմբերը, որոնք դեմ են արտահայտվում, չունեն վստահություն, որ տարիներ հետո երկրում այնպիսի վիճակ կլինի, որ նրանք կստանան իրենց գումարները,մինչդեռ բիզնես ոլորտում ամեն ինչ հիմնված է փոխադարձ վստահության վրա»։

Պարոն Մանասերյանն իր ասածը հիմնավորում է համեմատությամբ. «Շատ տեղին կլինի համեմատել բանկի հետ։ Տեսեք, եթե մենք չվստահենք բանկին, երբեք այնտեղ ավանդներ չենք ունենա, այդպես էլ պետության դեպքում՝միայն վստահության առկայությունը կարող է նման օրենքի կիրառման հիմք հանդիսանալ»։

Ինչ վերաբերում է 2014 թվականի բյուջեին՝տնտեսագետը նշում է, որ սպասվածից քիչ ավելի գումարներ են արձանագրված. «Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները չեն արտացոլում այն, ինչ ունի մեր տնտեսությունը։ Այսօր մեր տնտեսությունը ոչ թե աճում է, այլ վերականգնվում է։ Մեր երկրում բազմաթիվ ռեսուրսներ են մսխվում, որոնք տնտեսության վերականգման տեմպերը դարձնում են ավելի թույլ»։