Ներմուծման ծավալները նվազում են
Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, չնայած ամառային ակտիվ սեզոնին, այնքան էլ փայլուն ցուվանիշներ չի արձանագրում։
Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2013թ. հունվար-հունիսին, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4 տոկոսով: Իսկ 2012թ. հունիսի համեմատ տնտեսական աճը կազմել է ընդամենը 1,3 տոկոս։
2013թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 8,3, իսկ գյուղատնտեսականը՝ 2,1 տոկոսով: Ճգնաժամից դուրս չի գալիս շինարարության ոլորտը, որը 2012թ. հունվար-հունիսի համեմատ նվազել է 8,8 տոկոսով։
Իրավիճակը բարվոք չէ նաև առևտրի ոլորտում։
2012թ. հունիսի համեմատ 2013թ. նույն ժամանակահատվածում առևտրի ծավալն աճել է ընդամենը 0,1, ծառայությունների ծավալը կրճատվել է 1,5, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7,2 տոկոսով։
2013թ. հունիսին պետական ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 87890, իսկ ոչ պետականում՝ 130 312 դրամ: 2013թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 0,8 տոկոսով: Արտահանումն տվյալ ժամանակահատվածում աճել է 9,9 տոկոսով՝ կազմելով 699,7 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 2,1 տոկոսով՝ 1971,5 մլրդ դոլար։
Տվյալ ժամանակահատվածում Հայաստան ներմուծումը 2,7 անգամ գերազանցել է արտահանման ցուցանիշներին