Առաջին անգամ նիստը տեղի է ունենում Երեւանում
Այսօր` հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) կենտրոնական խորհրդի երկօրյա նիստը,որը կհյուրընկալի ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպությունը:
ՏՀԵԼ կենտրոնական խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է և առաջին անգամ վերջինիս 70-ամյա պատմության մեջ այս նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Հատկանշական է, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ:
«Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի եվրոպական արժեքների և բազմամյա միասնական տնտեսության կառավարման փորձի վրա: Եվրոպական փորձը կարող է արագ ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսություն մի կողմից ներդրումների մեծ հոսք ապահովվելու, մյուս կողմից եվրոպական մոդելի կիրառման շնորհիվ», - նշել է ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության նախագահ Րաֆֆի Սեմիրջիանը:
ՏՀԵԼ-ն հիմնադրվել է 1946-ին և համարվում է եվրոպական պողպատի և ածուխի համայնքի, այնուհետև տնտեսական համայնքի հիմնադրման խթանող ուժերից մեկը: