Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անբարեխիղճները պատժվեցին

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվեցին երեք ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները։
Դեղորայքի իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունն ու համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահը տուգանվեցին իսկ «Հայջրմուղկոյուղին» նախազգուշացվեց։

«Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար։
Բացի այդ, հանձնաժողովի որոշմամբ, գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ընկերությունը կհայտնվի «սև ցուցակում» և 3 տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ էր դիմել դեղորայքով զբաղվող «Բեյդի Սիմ» ընկերությունը, ասելով, որ մրցակից «Կուրացիո» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների։

«Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը նույնպես տուգանվեց՝ նախորդ տարվա հասույթի 1% -ի չափով։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահը անիրական գովազդի միջոցով խաբել և մոլորեցրել է սպառողներին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-Թի Էլեքտրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի, միայն անձնագրով և սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ գնել համակարգիչ։

Հանձնաժողովը «Հայջրմուղկոյուղուն»՝ «Ապակեմեկուսիչ» ընկերությանը անհիմն ջրազրկելու համար խիստ նախազգուշացում տվեց։

Բացի այդ «Հայջրմուղկոյուղուն» պարտավորեցվեց վերականգնել ընկերության ջրամատակարարումը եւ տեղադրել նոր հաշվիչ: