Շիրակցին էլ զրկվեց բերքից (տեսանյութ)
Հունիսի 3-ին, ժամը 13:30-ից մինչ 15:30-ը կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, ինչպես նաև Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղական համայնքներում:
Սակայն առավել տուժել են Աշոցքի տարածաշրջանի գյուղերը` Ցողամարգ, Գոգհովիտ և մի քանի համայնքներ ևս: Մոտ 40 րոպե տեղացող կարկուտը մեծ վնաս է պատճառել բանջարաբոստանային կուլտուրաներին, ցանքատարածություններին: Ծլարձակած գարին, ցորենը, կարտոֆիլը հողին են հավասարվել:
Ծաղկման փուլ մտած ծառերը ծաղկաթափ են եղել: Կարկտահարվել են նաև սարերում արածող անասունները, որոնցից միայն մի մասին է հաջողվել տուն բերել, կովերի ու ոչխարների որոշ գլխաքանակ սարից իջեցնելու համար ավտոմեքենաներ են պահանջվել:
Նշենք, որ Աշոցքի տարաշաշրջանի գյուղերում չկան տեղադրված հակակարկտային կայաններ: Դիտեք տեսանյութը: