Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկացումները չեն ազդի բանկերի՞ վրա

Տնտեսություն
832a157fba837f7427239ec2f1baf23c

Գազի եւ էլեկտրաէներգիայի գների առաջիկա բարձրացումները չեն կարող ազդել բանկային համակարգի վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքերով՝ ունենք բավականին լավ կապիտալացված բանկեր, եւ դրանք «կարող են կլանել նման ռիսկերը»։

Անդրանիկ Գրիգորյանի խոսքերով՝ խնդիրը, սակայն կայանում է նրանում, թե բանկերը որքան կարող են դիմանալ տարբեր տիպի ռիսկերին։

«Սթրես-թեստերով մենք փորձում ենք գնահատել։ Եթե չաշխատող արխիվների միանգամից 30 տոկոսը դուրս գրվի, անգամ այս դեպքում կապիտալի համարժեքը մոտենում է սահմանին, սակայն կրկին խնդիր չենք ունենում։ Բանկերը լավ կապիտալացված են եւ զգուշավոր՝ հաշվի առնելով տարբեր տիպի տատանողականություն»,- ավելացրեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը։

Այսօր պարոն Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն. 2012» պարբերականը։

Ըստ դրա՝ Հայաստանի ֆինանսական կայունությունը 2012 թ-ին պահպանվել է բավարար մակարդակի վրա, իսկ ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել։

Իսկ համաշխարհային տնտեսության եւ ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները բացասական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական համակարգի ռիսկերի մակարդակի վրա, իսկ համակարգը արձանագրվել է ակտիվների եւ շահութաբերության աճ։