Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է ամառային ռեժիմի

Տնտեսություն
b24514759e5113d884c08b20c42d8944

 Հունիսի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին:  
 
Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղեւորափոխադրումը «Հալիձոր» եւ «Տաթեւ» կայաններից կլինի ժամը 20:00-ին):  
 
Ինչպես եւ նախկինում, կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):
 
Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով: