Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատարայում հուշարձան բացվեց

Պաշտոնական
ab0bce43b5d5836f54582ef2fddfb9c4

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը եւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը:

Բակո Սահակյանը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել` ի փառս մեր պետության ու ժողովրդի:
Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ