Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողը՝ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր

Հասարակություն
2bce02d992994a977010541e784cf6b3

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ:

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարեց 50 ձգում դեպի վեր՝ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:

Ռեկորդակիրը վարժությանը նախապատրաստվել էր շուրջ մեկ տարի և նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ.աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռևս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել՚,-ասաց Ռոման Սահրադյանը:

Մարզիկւ այս հաղթանակը նվիրում է Մանկավարժականի հիմնադրման 90-ամյակին: