Բացել լրահոսը Փակել լրահոսը
598251521_1199192269068807_7376463574663319846_n
A A
Պաշտոնական

ՇՄ նախարարությունը՝ օդի որակի մասին

ՇՄ նախարարությունից հայտնում են․

Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։
 
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցվել։
 
2025թ-ի դեկտեմբերի 13-ին և 14-ին ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: