Բացել լրահոսը Փակել լրահոսը
597496477_1281050914059291_8762803050588859916_n
A A
Պաշտոնական

NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում:

Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 21.10.2027, խմբաքանակ՝ 52940346АВ,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 31.10.2027, խմբաքանակ՝ 52940346АА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 14.04.2027, խմբաքանակ՝ 52940346ВА,

NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանելիության ժամկետը՝ 15.04.2027, խմբաքանակ՝ 52950346ВА,

Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:

Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող Նեսթլե ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին։