Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մեդալ Օդեսայից

Սպորտ
54f155b865da368ca80a2c2406c70cbf

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երեք մեդալ նվաճեց Օդեսայում ավարտված «Սեւ Ծով» ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը գրավեցին 2-րդ տեղը` պարտվելով միայն եզրափակիչ մարտում, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:

Մրցաշարին մասնակցեցին 10 երկրների 87 ըմբիշներ: Նրանք կրկին անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրին օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի որոշման դեմ:
Մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան

Հայաստանի պատանի ազատ ոճայինները ներկայումս պատրաստվում են վաղը Վանաձորում մեկնարկող Մարշալ Բաղրամյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին: Մրցումներին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի ըմբիշներ:
Մարշալ Բաղրամյանի այս տարվա հուշամրցաշարը հոբելյանական է. այն առաջին անգամ անցկացվել է 30 տարի առաջ, 1983 թվականին: Մրցաշարում լավ հանդես եկած մեր ըմբիշները հունիսին կմասնակցեն Չեռնոգորիա նախատեսված Եվրոպայի պատանեկան առաջնությունում: