A
A
Եզրափակիչը կվարեն մեր մրցավարները
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նրան կօգնեն Վանիկ Սիմոնյանը եւ Մեսրոպ Ղազարյանը, իսկ 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպման տեսուչ է նշանակվել Գեւորգ Հովհաննիսյանը:
Նախորդ երկու եզրափակիչները սպասարկել էին իսպանացի եւ իտալացի խաղավարները, իսկ վերջին անգամ Հայաստանի մրցավարներից այդ պատվին արժանացել էր Արարատ Ճաղարյանը, 2010 թվականին, որը մի քանի ամիս անց ՀՖՖ-ի նախագահի կողմից ընդհանրապես հեռացվել է ֆուտբոլից:
Նշենք, որ «Փյունիկ» - «Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում: