Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ, ոչ-ոքիներ եւ ...

Սպորտ
2de49371f234b81d82ac940e311768a2

 

Հայաստանի 7 շախմատիստներ հաջող սկսեցին ելույթները լեհական Լեգնիցայում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:
Առաջին տուրում հաղթանակ տարան գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Մեր ամենատարեց մասնակից Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ ահա Էլինա Դանիելյանն ու Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 37 երկրների 265 շախմատիստ: Եվրոպայի չեմպիոնի կոչումից բացի կխաղարկվեն նաեւ աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության 23 ուղեգիր: