Ռաշիդա Դատիին դուր է գալիս Լիոնել Մեսին
Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դատին հայտարարել է, որ քաղաքականությունից կհրաժարվի միայն արգենտինացի Լիոնել Մեսիի պատճառով:
«Ինձ ավելի շատ դուր է գալիս Լիոնել Մեսին, քան Դեւիդ Բեքհեմը: Ճիշտ է, նա այնքան էլ գեղեցիկ չէ, սակայն հետաքրքիր կերպար է եւ շատ ազդեցիկ: Ես քաղաքականությունից դուրս կգամ միայն այն դեպքում, եթե Լիոնել Մեսին ինձ ամուսնության առաջարկություն անի», - իսպանական Vanity Fair ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է 47-ամյա քաղաքական գործիչը:
Նա միաժամանակ խոստովանել է, որ ինքը երկրպագում է Մադրիդի «Ռեալին». «Ես լավ ճանաչում եմ Ֆլորենտինո Պերեսին, բազմիցս եղել եմ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում եւ ներկա եմ գտնվել թիմի խաղերին»:
Ռաշիդա Դատին հայտնի է նրանով, որ համարվում է արաբական ծագում ունեցող առաջին նախարարը Ֆրանսիայի պատմության մեջ: Նա իր պաշտոնից ազատվել է այն բանի համար, որ շատ թանկարժեք հագուստներ է կրել, բացի այդ լուսանկարվել է ամսագրերի առաջին էջերի համար:
Ռաշիդա Դատին ներկայումս Եվրոխորհրդարանի պատգամավոր է: