A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց
Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց ելույթները Փարիզում մեկնարկած շախմատի Ալյոխինի հուշամրցաշարում:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջին տուրում սեւերով մրցեց Դին Լիկենի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի ընթացքում չնայած նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն անպաշտպան թողեց թագավորին: Չինացի շախմատիստը օգտվեց լավ առիթից եւ մատային գրոհ կազմակերպեց: Լեւոն Արոնյանը 46-րդ քայլին ստիպված անձնատուր եղավ:
Լեւոն Արոնյանը, ավաղ, հերթական անգամ անզգույշ խաղաց միջնամասում եւ չկարողացավ պաշտպանել թագավորին, ինչպես դա տեղի ունեցավ 20 օր առաջ ավարտված հավակնորդների մրցաշարում, Բորիս Գելֆանդի հետ պարտիայում:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: